Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած Ակնա-Վարանդա (Աղդամ-Ֆիզուլի) ճանապարհին այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կա 24 տուժած, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողաշրջվել է Ford մակնիշի ավտոմեքենա: Ուղևորների մեծ մասը՝ 21-ը, հոսպիտալացվել է: Երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Դեպքի վերաբերյալ կատարվում է քննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







