Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:25

[Լուսանկարներ] Ջալալ Հարությունյանը հետևել է վաշտային մարտավարական զորավարժության

Ապրիլի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի ‹‹Տիգրանակերտ›› զորավարժարանում հետևել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:

Ինչպես տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը՝ ‹‹Ուժեղացված մոտոհրաձգային վաշտի տագնապով դուրսբերումը կենտրոնացման շրջաններ և նախապատրաստումը մարտի, ընթացքից հարձակման վարումը հապճեպ պաշտպանության անցած հակառակորդի վրա: Հակագրոհի կասեցումը և պաշտպանության կազմակերպումը նպաստավոր բնագծում›› թեմայով անցկացված զորավարժությանը, որին ներգրավված էին կենտրոնական ենթակայությամբ գործող բրիդադներից մեկի մոտոհրաձգային վաշտերից մեկը՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական ստորաբաժանումներով, միտված էր կատարելագործելու ուսուցանվող սպաների ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզելու նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները:

Զորավարժության ընթացքում մասնակից անձնակազմը մարտունակության և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ կարողացել է դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրը:

Զորավարժության ավարտից հետո ամփոփվել են արդյունքները, մասնակից անձկազմին էլ տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+