ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսային ինֆեկցիայի հարուցած պանդեմիային, աշխատանքները Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվում են։ Այս մասին նա ասել է այսօր տեղի ունեցած ավանդական բրիֆինգի ժամանակ, փոխանցում է TACC-ը։
Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցներն իր հայ և ադրբեջանցի գործընկերներ՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ «Մշտական շփումները կողմերի հետ իրականացնում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Շարունակվող խորհրդակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կորոնավիրուսային ինֆեկցիային եւ վերջինիս ազդեցությանը՝ բանակցային գործընթացի ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերին վրա է։ Քննարկվում է նաև սահմանային եւ առաջնագծային իրադրությունը»,- ասել է Զախարովան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







