Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:47

Արդարադատության միջազգային դատարանի՝ ԼՂ-ին առնչվող որոշումը վերահաստատում է մեր դիրքորոշումը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Արդարադատության միջազգային դատարանի՝ ԼՂ-ին առնչվող որոշումը վերահաստատում է մեր դիրքորոշումը․ Ֆրանսիայի ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող որոշումը վերահաստատում և ուժեղացնում է Ֆրանսիայի դիրքորոշումը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ 

«Գործը քննելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա՝ դատարանը պահանջել է, որ  Ադրբեջանն ապահովի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ն լքած անձանց անվտանգությունը, նրանց վերադարձը ԼՂ։ Այս որոշումը վերահաստատում է այն դիրքորոշումը, որը Ֆրանսիան հետևողականորեն որդեգրել է՝ այս առիթով հիշեցնելով միջազգային դատարանին իր անփոփոխ աջակցության և որոշումների պարտադիր բնույթի մասին»,- ընդգծել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։

Ավելի ուշ Փարիզի այս հայտարարությունը Բաքվի ԱԳՆ-ն «անտեղի և անընդունելի» է որակել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բաքուն Ֆրանսիային «երկակի ստանդարտների և Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի» մեջ է մեղադրել։

Նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+