Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:49

«Հագուստ եմ փոխանցել», «տուն եմ տվել»․ երևանցիները՝ արցախահայերին օգնության մասին

«Հագուստ եմ փոխանցել», «տուն եմ տվել»․ երևանցիները՝ արցախահայերին օգնության մասին

Ավելի քան 100 հազար արցախցի արդեն տեղափոխվել է Հայաստան, որից շուրջ 54 հազարը տեղավորվել է պետության կողմից տրամադրված ժամանակավոր կացարաններում:

Արցախից եկած մեր հայրենիկցներին թե՛ պետությունը և թե՛ առանձին կազմակերպություններ ու անհատներ առաջարկում են աշխատանք, կացարան, ցուցաբերում օգնություն:

Կառավարությունն արդեն որոշակի օգնություն է հատկացրել՝ տրամադրելով միանվագ 100 հազար դրամ յուրաքանչյուր անձի հաշվով, 6-ամսյա աջակցության ծրագիր է գործում 40 պյուս 10 հազար դրամ՝ կացարանի ու կոմունալ վճարների համար:

Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, արդյոք նրանք օգնել են Արցախից բռնի տեղահանվածներին, մասասնակցե՞լ են կամավորական աշխատանքի կամ գուցե արցախցիների համար բնակարան են գտել կամ որևէ այլ օգնություն ցուցաբերել։

Հարցրել ենք նաև, թե ինչպես են գնահատում կառավարության աշխատանքներն այս ուղղությամբ։

Armenia Today-ի հարցման մասնակիցների մեծամասնությունը ինչ-որ կերպ օգնել է արցախցիներին։

«Ես անձամբ ինքս երեք ընտանիքի օգնել եմ՝ ով ինչի կարիք ունեցել է դրանով ապահովվել եմ։ Մի ընտանիքի սնունդով եմ օգնել, մյուսին՝ գումարով, իսկ երրորդ ընտանիքին էլ սպասքով և նմանատիպ պարագաներով»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ ընդհանուր դրամահավաքի է մասնակցել։

«Կամավորական աշխատանքների չեմ մասնակցել, բայց դպրոցի շրջանակներում գումար հավաքել ենք, դպրոցը պետք է արդեն փոխանցում անի արցախցիներին»,- ասել է նա։ 

Քաղաքացիներից մեկն էլ տներ է տրամադրել մի քանի արցախցիների։

«Մենք տուն ենք տվել, որ իրենք ապրեն՝ և՛ ես, և՛ իմ քույրը, քույրս տուն ունի և սենյակներ ունի, մի քանի սենյակ տրամադրել է շատ էժան գներով»,- ընդգծել է նա։

Կար քաղաքացի, որ դեռ չէր օգնել, սակայն պատրաստակամ էր․ «Դեռ չեմ օգնել, բայց հագուստներ եմ պատրաստվում փոխանցել»,- նշել է նա։

Իսկ ահա կառավարության կատարած աշխատանքների մասին շատերը չցանկացան խոսել, ովքեր էլ որ խոսեցին՝ բավարար չհամարեցին այդ աշխատանքները։

«Կառավարության աշխատանքները կգնահատեմ միջինից ցածր, որքան որ լսել եմ՝ մարդկանց կացարաններ են տրամադրում սահամանմերձ գյուղերում, որոնք դատարկ են, գրեթե ոչինչ չկա, 100 հազար դրամի օգնությունն էլ բավարար չեմ համարում»,- նշե է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+