Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վաղը` սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է Հանրապետական մաղթանք, հայտնում են Արցախի թեմից։
«Հավարտ արարողության կայցելենք Եղբայրական գերեզման-հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ։ Հրավիրում ենք մասնակից լինելու Արցախի խաղաղության և բարօրության համար կատարվող աղոթքին», — ասվում է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







