Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ իբր օգոստոսի 12-ին՝ ժամը 07:43-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։






































