Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:52

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Բաքվի պահանջին

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Բաքվի պահանջին

Իրանականության մեջ տեսնում ենք ադրբեջանական կողմի և՛ ագրեսիվ հռետորաբանությունը, և՛ գետնի վրա ագրեսիվ գործությունները, ինչը վերջին օրերին էլ ավելի է սրվել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այնուհանդերձ, ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են և մենք ստացել են ադրբեջանական կողմի առաջարկները, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում կլինեն մեր արձագանքը և առաջարկները։ Ավելորդ է անգամ ասել, որ այդ հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին , այլև նոր խոչընդոտներ են ստեղծում»,- հայտարարեց Միրզոյանը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակելու է բանակցությունները՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում սահմանային անցակետ դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի մտադրությանը, Միրզոյանը նշել է, որ միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են և բոլոր պայմանավորվածությունները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հսկողության տակ, իսկ Ադրբեջանը շարունակում է ապահովել բեռների, մարդկանց անխափան երթևեկությունը։

«Սա ամրագրված պայմանավորվածություն է և մենք պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների վերաբերյալ՝ կապված նրա հետ, որ արդեն նախկին պայմանավորվածությունները չեն պահպանվում։ Մենք չենք բանակցում Լաչինի միջանկցում նոր անցակետ դնելու հարցի շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել» 29 հազար քառ. կմ տարածքում: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+