Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:51

Փաշինյանն Արցախի նախագահին ասել է, որ Ադրբեջանի հետ ինտեգրումն այլընտրանք չունի․ ԶԼՄ

Փաշինյանն Արցախի նախագահին ասել է, որ Ադրբեջանի հետ ինտեգրումն այլընտրանք չունի․ ԶԼՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ասել է, որ Ադրբեջանի հետ ինտեգրումն այլընտրանք չունի, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

«Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից հետո նա [Հարությունյանը] հուսահատված է վերադարձել Արցախ, քանի որ Փաշինյանը գրեթե բառացիորեն կրկնել է Բաքվի այն թեզերը, որ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու այլընտրանք չկա։ Հարությունյանը կարծում է, որ որպես նախագահ այլևս անելիք չունի, և պատրաստվում է հրաժարական տալ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ կա՛մ նրան կտարհամոզեն Մոսկվայից, կա՛մ նա հրաժարականի դիմում գրի»,- գրում է թերթը։

Թերթը նշում է, որ ավելի վաղ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր Սահմանադրության փոփոխությունները, որոնց համաձայն Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունք կունենա Ազգային ժողովը։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել ԱԺ լուծարումից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել, պարզաբանում է թերթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+