Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:53

Փաշինյանը կարևորել է Արցախում միջազգային առաքելության գործուղման ու տեղահանվածների վերադարձի հարցը

Փաշինյանը կարևորել է Արցախում միջազգային առաքելության գործուղման ու տեղահանվածների վերադարձի հարցը

Կառավարության մարտի 16-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մի շարք հանձնարարականներ է տվել Արտաքին գործերի նախարարությանը: Մասնավորապես՝ առանձնացրել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումն Արցախ և փախստականների ու ներքին տեղանահանվածների վերադարձի ու գույքային իրավունքների հարցերը:

Միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Արցախ 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ շարունակվում են աշխատանքները միջազգային փաստահավաք առաքելություն Արցախ գործուղելու ուղղությամբ: Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա վերջ դնել Ադրբեջանի պնդումներին, թե ՀՀ-ն Արցախում բանակ ունի ու ռազմական փոխադրումներ է անում դեպի ԼՂ: 

«Այս պնդումներն անհիմն են, Ադրբեջանը փորձում է դա տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի պատրվակ դարձնել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ եթե ՌԴ խաղաղապահ առաքելությունը օբյեկտիվ պատճառներով չի կարող ապահովել ԼՂ անվտանգությունը, ապա հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ միջազգային մեխանիզմներ գործարկելու խնդրանքով: Միևնույն ժամանակ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի՝ աղետի չվերածվելու համար Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին՝ գործադրված ջանքերի համար:

Փախստականների վերադարձը և գույքային պահանջները

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար, ասաց Փաշինյանը կառավարության նիստի իր ելույթում:

«Ընդամենը 2 հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման: Մինչդեռ, միջազգային պայմանավորվածությունն այն է, որ քննարկամն թեման պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»,- նշեց երկրի ղեկավարը:

Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 7 կետի համաձայն՝ հանձնարարել է ԱԳ նախարարությանը պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ: Սա պետք է ենթադրի Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմների գործարկում:

«Այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ, թե ինչու իրենց տներ վերադառնալո հարցը չենք բարձրացնում: Խնդիրն այն է, որ 7-րդ կետը վերադառնում է ԼՂ և հարակից շրջանի և ներքին տեղահանվածներին»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ոչինչ չի խանգարում, որ այդ մարդիկ ինքնակազմակերպվեն ու իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+