Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
«Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան», — ասվում է գերատեսչության տեղեկագրում։
Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







