Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:05

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը

️Ֆրանսիայի Սենատը  295 կողմ և 1 դեմ ձայներով բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, ապահովել հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը և կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ 

Փաստաթուղթն առաջարկում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարման էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանին պահանջ է ներկայացվում Հայաստանի օկուպացված տարածքների անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը։

Միաժամանակ Սենատը կառավարությանը կոչ է անում քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու, Հայաստանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու հարցը, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։

Բանաձևի հեղինակները Ֆրանսիայի կառավարությանը միջնորդում են հայ բնակչության և Հայաստանի անվտանգության երաշխավորությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ առաջարկելով այդ նպատակով տարածաշրջանում տեղակայել միջազգային ուժեր։

Սենատորները վերահաստատում են Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ճանաչման անհրաժեշտությունը, ինչը կարելի է օգտագործել որպես բանակցային գործիք տևական խաղաղություն հաստատելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+