Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստեփանակերտի թթվածնային սարքավորումներով արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան։ Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







