Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ հանգամանքները պարզվում են և քիչ անց կլինի պաշտոնական հաղորդագրություն։






































