Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:28

Սոչիում մեկնարկել է Պուտինի և Էրդողան հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Պուտինի և Էրդողան հանդիպումը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղ ձևաչափով բանակցություններ են սկսել Սոչիում, հաղորդում է РИА Новости — ի թղթակիցը:

Ռուսաստանի նախագահը «Թուրքական հոսքն»  անվանել է դեպի Եվրոպա Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար այդ տարածաշրջանի  գործընկերները պետք է շնորհակալ լինեն Անկարային:

«Թուրքական հոսքը», ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման մյուս ուղղությունների, աշխատում է ճիշտ, աշխատում է ռիթմիկ, առանց խափանումների», — ասել է Պուտինը:

Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարման հարցը լուծելու համար։ Նա նաև հույս է հայտնել, որ առևտրատնտեսական կապերի զարգացման մասին հուշագիր կստորագրվի։ Բացի այդ, ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։

Իր հերթին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկու պետությունների ղեկավարները պետք է նոր էջ բացեն համագործակցության հարցերում:

«Ես այստեղ կարևորում եմ ներգետիկ համագործակցությանը, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային խնդիրները», — նշել է Էրդողանը:

Նշենք, որ Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում «Русь» առողջարանային կենտրոնի տարածքում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպման ընթացքում ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+