Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ կայունության պահպանման հարցերի շուրջ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շրջանում կայունության պահպանման հարցերի շուրջ», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







