Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:50

Ադրբեջանի իշխանությունները Ալեքսանդր Լապշինին պետք է 30 հազար եվրո վճարեն

Ադրբեջանի իշխանությունները Ալեքսանդր Լապշինին պետք է 30 հազար եվրո վճարեն

«Ադրբեջանի իշխանություններն այնքան ապաշնորհ են, Իլհամ Ալիևը այնպես է խայտառակվելու է, որ հիմա, ՄԻԵԴ-ում գործը տանուլ տալով, պետք է 30 հազար եվրո վճարեն «Արցախբանկի» միջոցով։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, ով 10 տարի անց կրկին Արցախ է ժամանել։

Լապշինի խոսքով՝ Ադրբեջանը, որը օկուպացրել է Արցախի մեծ մասը, արտաքին գործերի նախարարությունից պահանջում է արտասահմանյան հյուրերի կողմից տարածաշրջան այցելելու թույլտվություն ստանալ։ «Ես երկու նամակ եմ գրել Ադրբեջանի ԱԳՆ – ին՝ մեկը ԱՄՆ-ից, երկրորդը՝ Ֆրանսիայից, որոնց պատասխանները չեն ստացվել։ Նրանք օտարերկրացիներից թույլտվություն են պահանջում, բայց չեն պատասխանում նրանց, այսինքն՝ չեն հարգում իրենց սեփական օրենքը», — ընդգծել է բլոգերը՝ նշելով, որ Բաքվից 30 հազար եվրո է սպասում։ Այս հարցում, ըստ նրա, գործը ոչ թե գումարի մեջ է, որը կարող է լինել 1 եվրո և 1 ադրբեջանական մանաթ, այլ այն, որ Ադրբեջանը Իլհամ Ալիևի գլխավորությամբ հանցագործ երկիր է ճանաչվել բլոգերի սպանության փորձերի համար:

Լապշինն, այցելելով Արցախ, նկատել է, որ որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորականների կողմից տեղադրված են տեսահսկման տեսախցիկներ: Նրանք վիճակագրական տեղեկություններ են հավաքում մուտք գործող և հեռացող մեքենաների թվի վերաբերյալ՝ հաշվարկելով մուտք գործած և մեկնած անձանց: Միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Լապշինը խորհուրդ է տվել անջատել բջջային հեռախոսները միջանցքով անցնելու պահին։ «Արցախ այցելելուց ուղիղ 10 տարի անց, Ադրբեջանի խնդրանքով Մինսկում անօրինական ձերբակալությունից 5 տարի անց, Բաքվի բանտում իմ դեմ կատարված մահափորձից 4 տարի անց և Ստրասբուրգում Ալիևի ռեժիմի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից կես տարի անց կրկին Ստեփանակերտում եմ», — գրել է բլոգերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+