Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:18

Բաքվի սադրանքներն ուղղված են նաև հայ-ռուսական հարաբերությունների խարխլմանը. Բաբայան

Բաքվի սադրանքներն ուղղված են նաև հայ-ռուսական հարաբերությունների խարխլմանը. Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները, ինչպես նաև պատասխանել այդ կապակցությամբ արցախյան կողմի հնարավոր քայլերի մասին հարցին:

«Գործողություններ ենք ձեռնարկում, բնականաբար, բայց Ադրբեջանը շարունակելու է նման քաղաքականությունը, դա ակնհայտ է։ Բաց նրանք չեն կարողանա վախեցնել մեզ. դա պետք է պարզ լինի բոլորի համար», — ընդգծել է նա։

Բաբայանը նաև պատասխանել է նման միջադեպերի առնչությամբ ՌԴ խաղաղապահների հետ արցախյան կողմի փոխգործակցության մասին հարցին: Նախարարի խոսքով՝ խաղաղապահները, բնականաբար, անմիջապես տեղեկացվում են այդ միջադեպերի մասին, իրենք են արձանագրում այդ ամենը։ Միևնույն ժամանակ Բաբայանն ընդգծել է, որ խաղաղապահներն այնտեղ են, որպեսզի աջակցեն խաղաղությանը, այլ ոչ թե ճնշեն նման գործողությունները:

«Մենք դա պետք է հասկանանք։ Եվ շատ ուժեր, որոնք փորձում են խարխլել ռուս-հայկական եղբայրությունը, փորձում են անընդհատ շահարկել դա՝ հարցեր տալով, թե ինչու խաղաղապահները չեն կրակում, ինչու չեն հարձակվում։ Սա նաև Ադրբեջանի նպատակներից մեկն է, որպեսզի ահա այսպես սասանենք մեզ, որովհետև այդ սադրանքներն ուղղված են ոչ միայն արցախահայությանը վախեցնելու, այլ նաև հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խարխլելուն», — հայտարարել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+