Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:03

Ռուս խաղաղապահներն Արցախի կրթական հաստատություններն ապահովել են խմելու ջրի բաքերով

Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ Լեռնային Ղարաբաղի դպրոցական և նախադպրոցական հաստատություններին տրամադրվող մարդասիրական ակցիայի շրջանակներում նվիրաբերել են 5 և 3 տոննա ծավալով 14 ջրի բաք՝ խմելու ջրի պահպանման համար:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ջրամբարների փոխանցումից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարտավորություններ են ստանձնել դրանք լցնելու և կանոնավոր ջրամատակարարման համար: Խաղաղապահներն ամեն օր ջրամբարները ջուր են լցնում՝ օգտագործելով ջրատար մեքենաներ: Ներկայումս Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահներն ամեն օր խմելու ջուր են տրամադրում ավելի քան 1,5 հազար երեխայի:

«Այս պահին մենք իրականացնում ենք ջրի պաշարների ապահովման ծրագիր, քանի որ ջրի հետ կապված խնդիրներ ունենք Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ռուս խաղաղապահ ուժերի հետ մենք իրականացնում ենք այդ գործողությունը, ես նաև ցանկանում եմ իմ և մեր կազմակերպությունների անունից շնորհակալություն հայտնել․ ռուս խաղաղապահ ուժերի նշանակությունն ու օգնությունը վիթխարի է, միասին մենք իրականացնում ենք այն նախագծերը, որոնք էական նշանակություն ունեն: Մենք արդեն 9 ծրագիր ենք իրականացրել միասին, ունենք նաև դպրոցների վերակառուցման նախագծեր՝ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Շնորհակալություն ռուսական խաղաղապահ ուժերին այնտեղ գտնվելու և օգնելու համար»,- ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան:
Ընդհանուր առմամբ, բարերարները խմելու ջրի պահպանման համար ձեռք են բերել 21 ջրի բաք, որոնցից մի քանիսն արդեն հասցվել են Ռուսաստանից և ռուս խաղաղապահների կողմից փոխանցվել Լեռնային Ղարաբաղի դպրոցներին և մանկապարտեզներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+