Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում արդեն 3-րդ անգամ կկազմակերպվի «Artsakh Airfest» փառատոնը: Փառատոնի նպատակը Հայաստանում և Արցախում փոքր ավիացիայի զարգացումն է:
Յուրաքանչյուր տարի Ստեփանակերտի օդանավակայանում հավաքվում են հարյուրավոր արցախցիներ ու զբոսաշրջիկներ: Միջոցառումը էքստրիմի սիրահարների համար լավ հարթակ է՝ տեսնելու Արցախը վերևից:
Ստեփանակերտի օդանավակայանից օդ են բարձրանալու պարապլաններ, օդապարիկ, ինքնաթիռ և ուղղաթիռներ: Իսկ երեկոյան ժամանցն ուղեկցվելու է համերգային ծրագրով: Տոմսերը կարող եք ձեռք բերել ինչպես օնլայն, այնպես էլ՝ տեղում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







