Չչռաֆինացված ձեթերի հայրենիք համարվող Գերմանիայում հնարավոր է հայտնվի նաև արցախյան արտադրության ձեթը: «Ռեյփսիդ» ընկերությունն իր տեսակով ու արտադրության ծավալներով հայկական երկու հանրապետություններում միակ գործարանն է, որն արդեն իսկ իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն և Ամերիկայի միացյալ նահանգներ:
Տարեցտարի ընդլայնելով տարբեր շուկաների հետ համագործակցությունը՝ գործարանը Գերմանիա փորձաքննության էր ուղարկել արտադրանքը և ստացել դրական պատասխան: Ձեթի գործարանը տարեկան վերամշակում է մինչև 25 հազար տոննա հատիկ, որից միայն 3 հազար տոննա հատիկն են մթերում Արցախում։
«Ռեյփսիդ» ընկերությունը ոչ միայն որակյալ արտադրանք թողարկելու, այլև տեղի բնակիչների համար աշխատատեղեր ապահովելու առաքելություն ունի: Այժմ գործարանն ունի 50 աշխատակից, որոնք օրական արտադրում են 8 հազար լիտր ձեթ: Ընկերությունը համագործակցության պայմանագիր ունի նաև Պաշտպանության բանակի հետ:
Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը
Արցախի նախկին պետնախարար, ԱՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և...