Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:40

Այսօր 44-օրյա պատերազմում անմահացած Հրայր Դանիելյանի ծննդյան օրն է

Այսօր արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած, ոստիկանության ծառայող Հրայր Մհերի Դանիելյանի ծննդյան օրն է: Հրայր Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին՝ Մարտունու շրջանի Նոր-շեն համայնքում: 2020 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը՝ իրավաբան մասնագիտությամբ:

2015 — 2017 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում: 2020թ. օգոստոսի  15-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։

Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում:

Հանգչում է հայրենի գյուղում:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր այցելել է Նոր-շեն՝ զորակցել Դանիելյանների ընտանիքին, հարգանքի տուրք մատուցել ռազմագործողությունների ընթացքում անմահացած Հրայր Դանիելյանի շիրիմին: Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ Նոր-շենում, այսօր տեղի է ունեցել Խաչքարի բացում՝ նվիրված արցախյան գոյապայքարի բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին, այնուհետև գյուղի դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված Հրայր Դանիելյանի ծննդյան օրվան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+