Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում տեղի է ունենեցել Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը:
Այն բանաստեղծուհու երրորդ գիրքն է՝ «Վերադարձ դեպի արևը» և «Վաղը կգա…» գրքերից հետո:
Armenia Today-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրքի հեղինակ Սուսաննա Ղազարյանը նշել է, որ ինքը հպարտ է հերոսական Արցախում գտնվելու և գիրքը ներկայացնելու համար: ««Թռիչք»-ը շարունակում է իմ նախորդ՝ «Վաղը կգա…» գրքի թեմատիկան: Ես միշտ բողոքում եմ անարդարության դեմ: Իսկ արդարության հաղթանակի համար մենք պետք է սիրենք միմյանց և լինենք միասնական: Բոլորս միասին կարող ենք հաղթահարել անհաղթահարելին»,- ասել է բանաստեղծուհին:
«Թռիչք» բանաստեղծական ժողովածուի մեջ հեղինակը հակադրվում է քարացած պատկերացումներին, նյութապաշտ կյանքին և համակերպվող մարդկանց աշխարհին՝ բարձրացնելով թռիչքի ձգտող, անձնվեր, հանուն մեծ վերափոխումների այրվելու գնացող Տրուբադորի կերպարը:
Շնորհանդեսին ներկա ներկա էին Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, գրքի հովանավոր Վահե Թղլեանը, գրողներ, լրագրողներ, ուսանողներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







