Նոյեմբերի 23-ին «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական և «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունները Արցախի երիտասարդ գիտանականների միավորման հետ համագործակցությամբ «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում դասընթացներ են անցկացրել Արցախի 100-ից ավելի երիտասարդների համար։
Աշխարհի 27 երկրներում գործունեություն ծավալող «Մենեջմենթ Միքս» կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Սեմերճյանը կարևորել է Արցախում թրեյնինգների անցկացումը երիտասարդների կյանքի ավելի արագ, ավելի դինամիկ զարգացման առումով:
«Հայաստանի Արմավիր, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Դիլիջան և այլ քաղաքներում այսպիսի թրեյնինգներ անցկացրինք և որոշեցինք Արցախում էլ անցկացնել»,- նշել է Րաֆֆի Սեմերճյանը՝ հավելելով, որ ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի:
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների կյանքի և բիզնես հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







