Արցախի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը 2019 թվականի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 518.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ Ֆինանսների նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ հաշվի առնելով, որ 2019 թվականի համար վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 29-ն է (անհատ ձեռնարկատերերի համար` ապրիլի 30-ը), հիշեցնում ենք, որ վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար հիմնադրամ կարող են դիմել՝
• մեկից ավելի հիմքով դրոշմանիշային վճար վճարած անձինք (2019թ. 12000 դրամից ավել վճարված գումարի հետ վերադարձման համար).
• ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնողները կամ ամուսինը (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար).
• զոհված (մահացած) զինծառայողի ծնողները, ամուսինը և զավակները (2019թ. վճարված ամբողջ գումարի հետ վերադարձման համար):
2019 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ դիմելու ընթացակարգին և ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ 1000plus.am կայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







