Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:54

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան` վերջին տարիների Բաքվի և Հայաստանի միջև դաժան մարտերի ֆոնին. հաղորդում է Al Arabiya-ն` վկայակոչելով պաշտոնյաներին և հետախուզական աղբյուրները:

«Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են օտարերկրյա զինյալներ և վարձկաններ օգտագործելու մեջ: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին և Հայաստանն «ամենամեծ սպառնալիք» է համարել տարածաշրջանում, Սիրիայից զինյալներ է ուղարկել Բաքու»,- նշում է պարբերականը` հավելելով, որ «Ռուսաստանը, որը Հայաստանում ռազմաբազա ունի, մեղադրվում է հայկական ուժերին աջակցելու համար գրոհայիններ ուղարկելու մեջ: Թուրքիան և Ռուսաստանը հերքել են միջամտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը:

Սակայն մարտերի թեժացմանը զուգահեռ՝ ավելի շատ երկրներ են ներքաշվում տարբեր քաղաքական և ռազմավարական շահերի մեջ: Իսրայելը եղել է Ադրբեջանի հիմնական զենք մատակարարողներից մեկը` չնայած այն բանին, որ Հայաստանը հենց այս ամիս էր պաշտոնապես դեսպանատուն բացել Թել Ավիվում:

Իսրայելի և Ադրբեջանի միջև նավթի և զենքի մեծ առևտուր է տարվում: Անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ հետախուզական աղբյուրը Al Arabiya English-ին հայտնել էր, որ Իսրայելը զենքով ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»:

«Իսրայելը զենք է մատակարարում [Ադրբեջանին]: Այսօր Իսրայելից երկու բեռնատար է արդեն վայրէջք կատարել Բաքվում»,- ասել է աղբյուրը: «Այս թուրքական անօդաչու սարքերը հնարավոր չէ կանգնեցնել», — հավելել է աղբյուրը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Axios-ին ասել է, որ Բաքվի և Իսրայելի համագործակցությունը պաշտպանության ոլորտում գաղտնիք չէ: Հաջիևը նա հայտնել է, որ Ադրբեջանն իսրայելական «կամիկաձե անօդաչու թռչող սարքեր» է օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է թուրքական անօդաչու թռչող սարքերին, ապա ադրբեջանցի պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վախենում է Ադրբեջանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերից, ապա պետք է դադարեցնի իր օկուպացիան»:Ֆրանսիայի նախագահը եւս դատապարտել է Թուրքիայի վերջին մեկնաբանությունները` դրանք «խելացնոր եւ վտանգավոր» անվանելով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+