Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերը հրատապ լուծում պահանջողներից են: Արցախի Հանրապետության կառավարության հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին տեղեկատվություն է ներկայացվել սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության և նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ խնդիրը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և համատեղ ջանքերով մինչև 2023 թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել:
Երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմիններին և գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչև տարեվերջ սկսելու շինարարական աշխատանքները: