Արցախի Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ միջոցառումների փաստացի շահառու է հանդիսացել 1447 հարկ վճարող` 76.7 մլն դրամ գումարի չափով:
«Որոշ տնտեսվարողներ, սակայն, դեռ չեն դիմել: ՊԵԿ-ում փորձելու են հնարավորությունների ևս մեկ պատուհան գործարկել՝ հընթացս նաև շահառու ոլորտների ցանկն ընդլայնելով»,- ասվում է հրապարակման մեջ։
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/158392999134822
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







