Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:34

Հայաստանում աղետալի հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

Հայաստանում աղետալի հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

Մայիսի 26-ին Հայաստանում աղետալի հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից։

ՆԳՆ-ից հայտնել են, որ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ Լոռու մարզի Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարներն անձը չպարզված տղամարդու դի են դուրս բերել։

Գերատեսչությունից հայտնել են, որ ժամը 13.30-ի դրությամբ՝ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:

Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, անհետ կորած 1 քաղաքացի։ ՆԳՆ-ն տեղեկացրել էր նաև ավերածությունների, արգելափակված մեքենաների մասին, որոնցում նաև քաղաքացիներ կան։ Վարարել են նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել նաև Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Փաշինյանն աղետի գոտում է։ Ժամը 11։30-ի դրությամբ՝ տարհանվել է 232 քաղաքացի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+