Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:49

Հայ և ռուս ժողովուրդների կապերն ավելի ու ավելի պետք է ամրապնդել․ Կոպիրկին

Հայ և ռուս ժողովուրդների կապերն ավելի ու ավելի պետք է ամրապնդել․ Կոպիրկին

Մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ռուսական սահմանապահ ծառայության հրամանատարության, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության անդամներ։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին մարզ այցելելու համար, նաև շեշտել հայ-ռուսական բարեկամության ու բոլոր ոլորտներում համագործակցության կարևորությունը մարզի համար։ Ռոբերտ Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին, բայց հավելել, որ մարզի կյանքում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է բնակչության անվտանգության ապահովման հարցում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզային ու համայնքային իշխանություններին՝ ռուս սահմանապահների հետ սերտ համագործակցության ու տարբեր հարցերում աջակցության համար։
Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք․ «Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։

Բարձրաստիճան դիվանագետը ներկայացրել է նաև այն կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերը, որ մարզում իրականացնում է դեսպանատունը։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար ու նշել անվտանգային առումով ռուս սահմանապահների ներկայության կարեւորությունը համայնքի համար։
Ներկաները քննարկել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող և այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է ու նշել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարների մասին։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնել երկրների միջև միջմարզային համագործակցությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+