Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:39

Կապանում զորակոչիկներին բանակ են ճանապարհել

Այսօր Գարեգին Նժդեհի հուշահամալիրում տեղի ունեցավ 2021 թվականի ձմեռային առաջին զորակոչը՝ Կապան և Քաջարան համայնքներից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Կապանի քաղաքապետարանը։ 

«Ծնողներից, հարազատներից և ընկերներից զատ՝ նորակոչիկներին պատմական վայրից Հայոց բանակ ճանապարհելու էին եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մարզային և համայնքային իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները, զինվորականները, ազատամարտիկները և այլք: Միջոցառման մուտքը յուրահատուկ էր, քանի որ այն ազդարարվեց Հայոց եռագույն դրոշով և եզրափակվեց Գարեգին Նժդեհի քաջալերող խոսքերով։

Նորակոչիկներին օրհնության կարգով և պահպանիչ աղոթքով բարի երթ մաղթեց Վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության, ՀՀ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման կողմից Արցախյան երկրորդ պատերազմում ցուցաբերած խիզախության և արիության համար շնորհակալագրեր ստացան պահեստազորայիններ Տիգրան Ղուկասյանը, Ասատուր Առաքելյանը և Սենիկ Պապյանը։ Ավանդույթը չխախտելով՝ տղաները մեկնելուց առաջ ծաղիկներ խոնարհեցին Գարեգին Նժդեհի արձանին և ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+