ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ՀԱՊԿ դաշնակիցների հետ կիսվել ժամանակակից զինատեսակներով, այդ թվում՝ ավիացիոն և անօդաչու տեխնիկայի, մասնավորապես՝ ԱԹՍ-ների ոլորտում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մեր հնարավորություններն այսօր առանձին ուղղություններով այնքան էլ մեծ չեն, այսինքն՝ դրանք մեծ են, բայց պետք է մեր կարիքները բավարարենք։ Առանձին ուղղություններով ամբողջությամբ դա անում ենք»,- ասել է նա:
Պուտինը մանրամասնել է, որ դա վերաբերում է նախ և առաջ ավիացիոն տեխնիկային՝ ինքնաթիռներին, ուղղաթիռներին:
Անդրադառնալով ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Ռուսաստանի գործունեության առաջնահերթություններին՝ պետության ղեկավարն ընդգծել է, որ «դա փոխգործակցության կատարելագործումն է, պաշտպանական-արդյունաբերական հատվածների հնարավորությունների համադրումը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







