Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությամբ՝ կառավարությունը չի խնդրելու նախագահին երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մայիսի 22-ից հետո, քանի որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է: Այդ մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։
«Համաճարակաբանական իրավիճակի խորը վերլուծությունից հետո Վրաստանի կառավարությունը որոշեց չդիմել նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրությունը երկարաձգելու համար», – ասել է նա:
Գախարիան հիշեցրել է, որ արտակարգ դրությունը մտցվել է Վրաստանում մարտի 21-ին, այնուհետ մեկ անգամ երկարացվել: Նա տեղեկացրել է, որ այն սահմանափակումների մի մասը, որոնք անհրաժեշտ են համաճարակաբանների կարծիքով, առկա ռիսկերի վերահսկման բարձր մակարդակը պահպանելու համար, անպայման ուժի մեջ կմնան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







