Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 121 դեպք է հայտնաբերվել, բուժվել է 44 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2 879 դեպք, բուժվել է 1 833, մահացել` 35 մարդ: Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 1011 անձանց բուժումը, որոնցից 29-ի վիճակը գնահատվում է ծանր, 38-ի վիճակը` միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 214 291 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







