ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ, երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են բանակցություններ անցկացնել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն խորհրդակցություններ է վարում կողմերի հետ նման հանդիպման կազմակերպման շուրջ։ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ բանակցությունները կբերեն կոնկրետ արդյունքների։
Բացի այդ, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը հնարավոր կլինի միայն Բաքվի համաձայնության դեպքում։
«Եթե ստացվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ նշել է Ուրալօղլուն։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024 թվականի մարտին և 2025 թվականի ապրիլին Անթալիայում մասնակցել էր համաժողովին։






































