Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 11-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,313-ի, հիվանդներից 1,267-ն արդեն բուժվել է, մահացել է 45 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 635 դեպք, մահացել է 10 մարդ, հիվանդներից 309-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2,519 դեպք, 32 մարդ մահացել է, 1,650-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138,657 դեպք, ապաքինվել է՝ 92,691-ը, գրանցվել է մահվան 3,786 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 107,603-ի, ապաքինվել է 86,143 մարդ, արձանագրվել է 6,640 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 209,688-ի, ապաքինվել է 34,306 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1,915 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







