Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1.223-ով․ այժմ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 98.647։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 74 նոր դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6.277։
24 ժամվա ընթացքում ապաքինվել է 975 քաղաքացի, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 79.397։
Այժմ ծանր վիճակում է գտնվում 2.676 անձ, մինչ այժմ թեստավորվել է 508․288 անձ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







