Վրաստանի Խորհրդարանի շենքի մոտ, Ճիճինաձեի փողոցի կողմից ցուցարարների և իրավապահների միջև կրկին դիմակայություն է: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։
Իրավապահները պահանջում են, որ ցուցարարներն ազատեն ճանապարհը:
Խորհրդարանի շենքի մոտ են գտնվում տարբեր շարժումների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Այսօրվա բողոքի ակցիայի առիթը Իրակլի Շոթաձեի՝ գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածութան առաջադրումն է, որը նախկինում արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն անչափահասի սպանության աղմկահարույց գործի պատճառով ազատվել էր։
Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեի թեկնածությունը, լիագումար նիստում քվեարկության կդրվի առանց քննարկման: Այս մասին որոշումն ընդունվել է խորհրդարանի բյուրոյի նիստում: Նշված առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին:
Քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ ընտրելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







