Իրանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 983 նոր դեպք․ հարևան երկրում վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 94.640-ի։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Վերջին մեկ օրում գրանցվել է նաև մահվան 71 դեպք, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6.028-ի։
Հաղորդվում է, որ ծանր վիճակում է գտնվում 2.976 անձ, մինչ այժմ թեստավորվել է 463․295 անձ։
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1.312 քաղաքացի, իսկ վարակի բռնկումից ի վեր առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 75.103։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







