Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:26
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 40 րոպե առաջ

Մեծ Բրիտանիան դադարեցրել է «ժողովրդավարության զարգացման» ֆինանսավորումը Վրաստանում

Մեծ Բրիտանիան դադարեցրել է «ժողովրդավարության զարգացման» ֆինանսավորումը Վրաստանում

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքը Մեծ Բրիտանիային ստիպել է հետ կանչել դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ ուղղված հոկտեմբերին նախատեսվող տեղական ինքնակառավարման ընտրությունների թափանցիկության աջակցմանը, հայտնում է Кавказский Узел-ը:

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանում ուժի մեջ էր մտել մայիսի 31-ին, այն տարածվում է նաև ֆիզիկական անձանց վրա և նախատեսում է ազատազրկում՝ օրենքը չկատարելու համար։ Ապրիլի 16-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ փոփոխություններ էր ընդունել  «Դրամաշնորհների մասին» օրենքում, որը տարածվում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող ցանկացած կազմակերպության վրա։ 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս փոփոխությունների պատճառով Մեծ Բրիտանիան չի կարողանա ֆինանսավորել ծրագրեր, որոնք ուղղված են ՏԻՄ թափանցիկությանն ու մրցունակությանը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատան տվյալներով՝ այս ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել Վրաստանի կառավարության հետ հոկտեմբերի 4-ին նախատեսվող տեղական ընտրություններից առաջ։ Սակայն Վրաստանի իշխանությունները հայտնել են, որ դեռևս պատրաստ չէ կառավարության «Դրամաշնորհների հաստատման կարգի մասին» որոշումը, և չկա մեխանիզմ՝ նոր օրենքներին համապատասխան դրամաշնորհների բաշխման համար։

Օրինագծի դեմ բողոքի ակցիաները Վրաստանում շարունակվում են արդեն մեկ տարուց ավելի։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+