Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 26-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,677 -ի, հիվանդներից 803-ն արդեն բուժվել է, մահացել է 28 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 456 դեպք, մահացել է 5 մարդ, հիվանդներից 139-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,617 դեպք, 21 մարդ մահացել է, 1,080-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 107,773 դեպք, ապաքինվել է՝ 25,582-ը, գրանցվել է մահվան 2,706 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 89,328-ի, ապաքինվել է 68,193 մարդ, արձանագրվել է 5,650 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 74,588-ի, ապաքինվել է 6,250 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 681 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







