Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել, մեկ օրում հայտնաբերվել է 1030 նոր դեպք, հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:
«Անցած օրվա ընթացքում հաջողվել է կորոնավիրուսով վարակման 1030 նոր դեպք հայտնաբերել ամբողջ երկրում։ Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 87026-ի։ Բարեբախտաբար, ապաքինվել է 64843 մարդ», — հայտնել Է Ջահանպուրը IRINN հեռուստաալիքի եթերում, փոխանցում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում ևս 90 մարդ է մահացել (մեկ օրում 100-ից պակաս զոհ Է գրանցվել ապրիլի 14-ից ի վեր): Փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են կորոնավիրուսով հաստատված առաջին դեպքի մասին, զոհվել է 5481 վարակված մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







