Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1.294 դեպք․ երկրում վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 83.505-ի։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեպանությունը։
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 91 դեպք․ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5.209։
«Վերջին մեկ օրում ապաքինվել է 2․250 քաղաքացի, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 59․ 273»,- ասում է դեսպանության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ծանր վիճակում է գտնվում 3.389 անձ, մինչ այժմ թեստավորվել է 353․012 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







