Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:22

Շոյգուն հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում կվերսկսվի «3+3» ձևաչափը

Շոյգուն հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում կվերսկսվի «3+3» ձևաչափը

Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը կվերսկսեն աշխատանքը «3+3» ձևաչափով, Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ [Ստամբուլում] նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- ասել է Շոյգուն։

Նա նաև ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի սերտորեն համակարգել Արևմուտքին հակազդելու ջանքերը, որոնք, ըստ նրա, ուղղված են այլ երկրների «թվային ստրկացմանը»։

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել էր «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորումները  և հայտարարել, որ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթաց ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+