Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է middleeasternmonitor.com-ը։
Որոշակի ախտանիշների ի հայտ գալուց հետո Լարիջանին թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել, այժմ նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում։
France24-ի հաղորդմամբ՝ 62-ամյա Լարիջանին սերտ հարաբերութուններ ունի Իրանի ղեկավարության և նախագահի հետ և վերընտրվել է 2016 թվականին երկրորդ ժամկետով՝ որպես խորհրդարանի խոսնակ: Նա մեկն է առավել բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր արդեն վարակված է մինչ օրս։
Համաձայն worldometers.info-ի՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 50 000 դեպք, որից 3160-ն ավարտվել է մահվան ելքով, իսկ 16711-ն ապաքինվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







