Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 400-ի, մեկ օրում վարակվել է 41 մարդ, հինգշաբթի հայտնել Է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը, փոխանցում է Report-ը։
Ավելի վաղ օպերատիվ շտաբում հայտնել էին COVID-19-ով 359 վարակվածների մասին, 5 մարդ զոհվել է։
«Ադրբեջանում ևս 41 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ 8 -ի վիճակը գնահատվում է ծանր, 11- ի վիճակը միջին ծանրության է, մյուսների վիճակը կայուն է, շարունակվում են համապատասխան միջոցառումները նրանց բուժման համար», — ասել է շտաբի ներկայացուցիչը լրագրողներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 820 հազար դեպք, ավելի քան 40 հազար մարդ մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







