Ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու բարեփոխումները շարունակվում են, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Նշվում է, որ Հասանովն այս մասին զեկուցել է կազմավորումների, զորամասերի և հատուկ նշանակության ուսումնական հաստատությունների անձնակազմի հետ անցկացված ուսումնամեթոդական խորհրդակցության ժամանակ՝ համաձայն 2024 թվականի հաստատված պլանի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևին նշանակել է երկրի պաշտպանության փոխնախարար և ցամաքային զորքերի հրամանատար։ 2020 թվականի պատերազմի ժամանակ նա ղեկավարել է Ջեբրայիլի շրջանի և Շուշիի գրավման գործողությունները։