Իրանի հարավ-արևմուտքում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է MEHR գործակալությունը։
էպիկենտրոնը գտնվել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեսթան նահանգի Ռամշիր շրջանում։
Երկրաշարժը զգացվել է նահանգի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ահվազ, Մահշար, Ռամշիր և Հովեյզե քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ շենքերի վնասման մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







