Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքվում քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Ինչպես հայտնել Է Ադրբեջանի ՊՆ-ն, Գյուլերի և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև փոխգործակցությունը «շատ լավ մակարդակի վրա է»:
Նշվել է, որ կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը Գյուլերի հետ հանդիպմանն իր հերթին նշել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության բարձր մակարդակի մասին։ Հասանովն ընդգծել է նշված ուղղությամբ աշխատանքների շարունակման կարևորության մասին։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







