Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ» բացման կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, հաղորդում է Anadolu-ն։
«Հանդիպմանը, որտեղ քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էրդողանն ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի հրատապ բացումը և համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը կարևոր են կարգավորման գործընթացի համար», — հայտնում է գործակալությունը:
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բայրամովի հետ ասուլիսում ասել է, որ Անկարան կկարգավորի հարաբերությունները Երևանի հետ այն բանից հետո, երբ Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնագիր կստորագրեն, և դա կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որի ընթացքում նախատեսված են նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







